Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանանց երկարակեցության գաղտնիքը. ինչպե՞ս կյանքը երկարացնել մինչև 125 տարի

07/04/2022
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային վիճակագրական տվյալները փաստում են, որ կանանց կյանքի տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը։ Հերոնտոլոգիային առնչվող այս հարցը դեռևս մնում է անպատասխան։ Երևույթի վրա ազդող մեխանիզմների բացատրության բազմաթիվ վարկածները կան, սակայն դրանցից և ոչ մեկը վերջնականապես հաստատված կամ հերքված չէ։ Կենսաբանորեն կանանց իմունային համակարգի վրա տեստոստերոնների արգելակող ազդեցությունն ավելի թույլ է, քան տղամարդկանց դեպքում։ Մոլորակի բոլոր երկրներում, անկախ ռասայական կամ կրոնական պատկանելիությունից` կանայք 1-3 անգամ ավելի երկար են ապրում։ Մի շարք փաստեր հաստատում են այս պնդումը, մասնավորապես այն, որ տղամարդիկ ավելի շատ են օգտագործում ալկոհոլ, ծխում, ֆիզիկապես ակտիվ են և հաճախ են հայտնվում ռիսկային իրավիճակներում։

Кane Tanaka (02.01.1903)

Կինը համարվում է վերարտադրության, սերունդների մեծացման արժեքավոր օղակ, ինչը ենթադրում է մարմնի ավելի մեծ պլաստիկություն և բարելավված գոյատևման պայմաններ։ Աշխարհի երկարյակաց մարդկանց ցուցակն, իհարկե, գլխավորում են կանայք. առաջին տեղում Ժաննա Կալմանն է, այսօրվա դրությամբ միակ մարդն է աշխարհում, ով ապրել է ավելի քան 120 տարի (1875 – 1997): Կինը տնային տնտեսուհի էր, ուներ մեկ որդի, ապրում էր սովորական կյանքով ու կենցաղով։ 95 տարի օգտագործել է ծխախոտ, խմել ֆրանսիական գինի, զբաղվել է սուսերամարտով և մինչև 100 տարեկանը վարել հեծանիվ։ Երկարակյաց կանանց մեծ մասը եղել է բժիշկների և հերոնտոլոգների հսկողության տակ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ դաշտանադադարը շարունակվել է մինչև 65-75 տարեկան։ Ինչը վկայում է այն մասին, որ նրանց օրգանիզմում գտնվող էնդոկրին գեղձերը, հատկապես թիմուսը և Էպիֆիզը մինչև կյանքի ավարտը եղել են ակտիվ ֆունկցիոնալ վիճակում։

Sarah Knauss (24.09.1880 – 30.12.1999)

Կանանց ավելի երկար ապրելու պատճառը կապված է սեռական հորմոնների դերի և առաջին հերթին տեստոստերոնների առկայության հետ։ Վերջինն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Տղամարդկանց օրգանիզմում այս հորմոնն արտադրվում է 10-18 անգամ ավելի, քան կանանց օրգանիզմում։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ միջինում 35 տարեկանից սկսված թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց տեստոստերոնի քանակը նվազում է տարեկան 1-1,5 %-ով, բայց տղամարդիկ այդ հորմոնն արտադրում են մինչև 80-90 տարեկան, իսկ կանանց մոտ դաշտանադադարի սկսելուց հետո դրա քանակը նվազում է ևս 25-50%-ով։ Այնուամենայնիվ, չինացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 75-87 տարեկան տղամարդկանց ամենատարեց խմբի ընդհանուր տեստոստերոնների քանակը էականորեն չի տարբերվել 20-24 տարեկան տղամարդկանց խմբում առկա քանակից։ Պրոֆեսիոնալ բոդիբիլդերները օգտագործում են տեստոստերոնների և արդյունավետությունը բարձրացնող դեղամիջոցների բարձր չափաբաժիններ։Նման բոդիբիլդերների շրջանում մահացության թիվը եղել է 34%-ով ավելի բարձր, քան նույն տարիքի սովորական տղամարդկանց մոտ։ Մարզիկների մահվան տարիքը տատանվել է 37,6-43,6 տարիքային շրջակայքում։

Lucille Randon (11.02.1904)
Jeanne Louise Calment (21.02.1875 – 04.09.1997)

Կյանքի տևողությունը երկարացնելը բժշկության ամենահրատապ խնդիրներից է։ Մարմնի ծերացումը կապված է բոլոր օրգանների և համակարգերի բազմաթիվ փոփոխությունների հետ։ Բժիշկները հատկապես հերոնտոլոգներն իմունային համակարգի փոփոխության միջոցով կյանքի առավելագույն տևողությունը երկարացնելու եղանակ են առաջարկում։ Այն է՝ էմբրիոնալ իմունմոդուլյատորի և էնդոկրին իմունոսիմուլյատորի ագենտի ստեղծումը և նրա փոխպատվաստումը մարդու օրգանիզմում։ Էնդոկրին իմունոսիմուլյատորը պատրաստվում է 1-2 ամսական կաթնասունների թիմուսի և էպիֆիզի բջիջներից և փոխպավասում որովայնի ենթամաշկային առաջին պատին։ Փոխպատվաստումը կատարվում է զուգահեռաբար։ Այս միջոցի շնորհիվ մարդկանց մոտ վերականգնվում է թիմուսի և Էպիսիզի ֆունկցիան, ինչը հնարավոր է դարձնում մաքսիմալ երկարացնել կյանքի տևողությունը՝ մինչև 125 տարի, իսկ կանանց մոտ դաշտանադադարի տևողությունը երկարում է մինչև 60-70 տարեկան։ Թիմոսը հանդիսանում է մարդու կյանքի բիոլոգիական ժամացույցը։ Վերականգնելով թիմուսի և Էպիֆիզի ֆունկցիոնալ ակտիվությունը՝ հնարավոր է դառնում առավելագույն երկարացնել կյանքի տևողությունը։ Այս գեղձերի միջև ֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրությունների շնորհիվ եղան բացահայտումներ՝ տարիքի հետ կապված ինվոլուցիան և իմունային, ինչպես նաև էնդոկրին փոփոխությունները հասկանալու համար։

Ռոբերտ Խաչատրյան՝  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումն արդյունավետ կլինի

Հաջորդ գրառումը

Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման արդյունքներով որոշվել է ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության փաստաթղթի պատրաստումը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ալիևը, փաստացի, խոչընդոտում է Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Խաղաղության մրցանակ. Լուիս Օկամպո

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վահան Քերոբյանը ձերբակալվել է, նրա տունը խուզարկել են

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արսենը չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, նա ինքնասպան է եղել

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ ասել է «Արևմտյան Ադրբեջան»

07/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման արդյունքներով որոշվել է ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության փաստաթղթի պատրաստումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական