Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին Լիբանան չմեկնել և որքան հնարավոր է շուտ հեռանալ մերձավորարևելյան այս երկրից։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ ասվում է. «Անվտանգության իրավիճակը Լիբանանում գնալով ավելի անկայուն և անկանխատեսելի է դառնու Հեզբոլլահի և Իսրայելի միջև շարունակվող սրման պատճառով և կարող է վատթարանալ ցանկացած պահի։ Ովքեր արդեն Լիբանանում են, պետք է հեռանան, քանի դեռ կոմերցիոն թռիիչքները հասանելի են»:
Ջոլին զգուշացրել է, որ եթե զինված հակամարտություն սկսվի, կանադացիները կարող են չկարողանալ լքել երկիրը։ Նա խորհուրդ է տվել հյուպատոսական օգնություն խնդրել Լիբանանում Կանադայի դեսպանատնից:
Հունիսի 22-ի գիշերը Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրեական պետության իշխանությունները մտադիր են կանխել Հեզբոլլահի հարձակումները և շուտով անհրաժեշտ որոշումներ կընդունեն այդ ուղղությամբ։ Հունիսի 18-ին Կացը նախազգուշացում է տարածել, որ լայնամասշտաբ հակամարտության դեպքում Հեզբոլլահը կոչնչացվի, իսկ Լիբանանին լուրջ վնաս կհասցվի։