Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կամչատկայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի արևելյան ափի մոտ գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ. հղում անելով TASS-ին`  հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 125 կմ հյուսիս-արևելք. էպիկենտրոնը՝ 40 կմ խորության վրա։

Կամչատկայի արևելյան ափին հայտարարվել է ցունամիի վտանգի մասին. Telegram-ում հայտարարել է Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։

«Թերակղզու արևելյան ափին հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Հանրությանն իրազեկելու գործողություններ են կատարվում», – գրել է Սոլոդովը։

Նա հավելել է, որ բոլոր ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Երկրաշարժի վնասների մասին տեղեկություններ չկան։