Ըստ Սպիտակ տանը CBS հեռուստաընկերության աղբյուրների, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը մտադիր է վարչակազմի արտաքին քաղաքականության մշակման և իրականացման հարցում ակտիվորեն աջակցել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին:
Փոխնախագահն արդեն հեռախոսով զրուցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Նա նախատեսում է նաև այլ շփումներ օտարերկրյա ղեկավարների հետ, որոնք դեռ հստակեցված չեն:
Աղբյուրների համաձայն, Հարիսը ծրագրում է գերակայություն տալ կիբերռանվտանգությանը և դրա հետ կապված տեխնոլոգիաներին, ինչպես նաև առողջապահության ոլորտում այլ երկրների հետ համագործակցությանը:





