Կալիֆոռնիայի հյուսիսում մոտ մեկ ամիս մոլեգնող անտառային հրդեհը այրել է 550 տուն՝ դառնալով ամենակործանարարներից մեկը նահանգի պատմության մեջ, տեղեկացնում է Associated Press-ը։
Հրշեջներն առայժմ կարողացել են կրակը տեղայնացնել 30 տոկոսով։ Մեկ ամսում կրակը ոչնչացրել է 1045 կառույց, ներառյալ 550 բնակելի տուն, 69 կառույց վնասվել է։ Հրդեհի տարածմանը նպաստում են քամին, շոգը եւ օդի ցածր խոնավությունը։
Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահո նահանգում, ԱՄՆ արեւմուտքում կրակը համակել է ավելի քան 971 հազար հեկտար մակերես։ 14 նահանգներում հաշվվում է 105 խոշոր օջախ։ Տարեսկզբից հրդեհների ընդհանուր մակերեսը երկրի արեւմուտքում գերազանցել է 1,5 մլն հեկտարը։