Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսի տնօրինությունը չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա. Արա Զոհրաբյան

16/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ, տնօրինությունը:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ Թեմակալ Առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Անհրաժեշտության պարագային Վեհափառ Հայրապետը կարող է պաշտոնից ետ կանչել Թեմակալ Առաջնորդին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝

– Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում․

– պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին:

Եկեղեցու ինքնակառավարման հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) էլ է ձևավորել դիրքորոշում:

ՄԻԵԴ գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Նմանապես, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի:

Այս պայմաններում, դատավորը պարտավոր է հայցադիմումն ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: Հակառակ դեպքում, կխախտվի Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը:

Արա Զոհրաբյան, փաստաբան, Մայր աթոռի ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գևորգ եպս. Սարոյանը տարիներ շարունակ իր թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հգևոր և հոգեբանական բռնաճնշումներ. Տեր Զարեհ

Հաջորդ գրառումը

Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նորմայից 3-6 աստիճանով բարձր ջերմաստիճան է սպասվում. Գրենլանդիայում ավելի տաք է, քան Երևանում

22/01/2026
Նորություններ

Սրա վերջը կտաի մեկ շաբաթում, եթե ազատության մեջ լինեի. Սաակաշվիլի

22/01/2026
Նորություններ

Հռիփսիմե Հունանյանի համար շտապօգնություն են կանչել

22/01/2026
Միջազգային

Լավ է անցել. Թրամփը՝ իր ու Զելենսկու հանդիպման մասին

22/01/2026
Հաջորդ գրառումը

Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական