Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսը չի հերքել, որ զավակ ունի, հետևապես Փամբուխչյանը ևս կմիանա վեհարանը «ազատելու» Փաշինյանի նախաձեռնությանը

24/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես առհասարակ քաղաքական թիմի վարչության անդամ եմ և բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կմիանա հանձնախմբին, որը Փաշինյանը կոչ է արել ստեղծել՝ Վեհափառին հեռացնելու համար:

Փամբուխչյանը նշեց, որ իրենք հարցադրում են արել՝ Կաթողիկոսն ունի արդյոք երեխա, թե՝ ոչ, այդ հարցին պատասխան չեն ստացել, այդտեղից կարող են ենթադրել, որ այո՛, ունի։

«Հերքում չենք ստացել և, ըստ կանոնագրքի, նա իրավունք չունի լինել Կաթողիկոս: Իհարկե, մենք Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա եկեղեցու, և նա է որոշում: Մեզ ինչո՞ւ եք տարանջատում, առհասարակ մարդկանց տարանջատում եկեղեցուց»,- հարց հնչեցրեց փոխքաղաքապետը:

Փամբուխչյանն իր հերթին հարց ուղղեց լրագրողներին:

«Հարգելի՛ գործընկերներ, ես որպես ավագանու անդամ ենթադրյալ իրավունք չունեմ լինեմ  երկքաղաքացի կամ վերջին վեց ամսում Երևանի գրանցում պետք է ունենամ։ Հիմա, եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ և կամ այդ ժամանակ 2023 թվականին, որ գրանցվել եմ որպես Երևանի ավագանու անդամ, չեմ ունեցել վեց ամսվա գրանցում Երևանում, ձեր արձագանքը ինչպիսի՞ն կլինի: Այսինքն՝ ես պետք է այդ պահից սկսած՝ դադարեցնեմ լիազորություններս, ճի՞շտ է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ է, բայց իշխանությունը մոռանում է, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում, նա ասաց.

«Այդ հին խոսակցություններն արդեն ինձ թվում է՝ էլ ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել: Այդ մասին մենք խոսել ենք, հազար անգամ խոսել ենք, և այս ձեր ասածները, թե թողել եք, չգիտեմ՝ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը»:

Դիտարկմանն էլ, որ ՔՊ-ի ծրագրում գրած է եղել Արցախի մասին, և հիմա իշխանությանը մեղադրում են կառավարության ծրագիրը խախտելու մեջ, պետք է հեռանան, Փամբուխչյանը պատասխանեց.

«Այդ հարցը Ազգային ժողովում քննարկվել է, մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհն անարդար ա. Փամբուխչյանը՝ Շենգավիթի թաղապետին կալանավորելու, իսկ Նոր Նորքի թաղապետին չկալանավորելու մասին

Հաջորդ գրառումը

Փաշինյանը պատրաստ է ապացուցել՝ թլպատվա՞ծ է, թե ոչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը պատրաստ է ապացուցել՝ թլպատվա՞ծ է, թե ոչ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական