Կարմիր բերետավորները գազազած դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ են հասցրել։
Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։
Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։