Չորս տարի հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական հանձնաժողովի անդամ հանդիսացած, Հայոց ցեղասպանության թանգարանում ավազակային ներխուժում կատարող, աշխատավարձ յուրացնող ու գողություններ հովանավորող Արայիկ Հարությունյանը, արդյո՞ք չի ցանկանում «Ոսկե չակուջ» վարչապետական փոխանցիկ մրցանակը հանձնել ընկեր Ֆիդանին՝ որպես առհավատչյա Ծիծեռնակաբերդում «փայլուն» կերպով կատարած աշխատանքի:
Ծանրամարտիկների սիրահարը ոչ միայն սարեր շուռ կտա, այլև հուշարձաններ էլ կգլորի Արաքսից անդին:
Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն





