Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խուզարկում են ԶՊՄԿ-ն, Քաջարանի համայնքապետի, 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ․ Վահե Հակոբյան

09/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Tert.am-ը գրում է․ Մոտ մեկ ժամ է՝ Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը խուզարկություն է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, խուզարկում են իրավաբանի աշխատասենյակը՝ անհիմն փաստարկներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Իրենց սովորական ձեռագիրն է, մեկից ինչ-որ ցուցմունք են կորզել ու դրա հիման վրա հարուցել են քրեական գործ ու անում են քննչական գործողություններ։ ԱԱԾ-ից էլ են մարդիկ եկել․ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, հատուկ գրոհայիններով եկել են։ Սյունիքում այսօր 15-ից ավել քննչական խմբեր են՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս պահին խուզարկում են նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը՝ Հակոբյանն ընդգծել է, որ թե՛ դա, թե՛ կոմբինատի խուզղարկությունը, թե՛ երեկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը դիտարկում է մեկ շղթայի մեջ։ Նրա տեղեկացմամբ՝ Փարամազյանից բացի՝ խուզարկում են նաև կոմբինատի 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ։

«Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն, դրա համար նպատակային ցուցմունք կորզեցին։ Թիրախ ընտրեցին կին համայնքապետի՝ Քարահունջի ղեկավարին, փորձեցին «կոտրել», ինչպես հասկացա՝ այդ կինը ցուցմունք է տվել, սա սուտ մատնություն կարելի է դիտարկել այդ կնոջ կողմից։ Իրեն չեմ մեղադրում, ամեն մեկը չի կարող դիմանալ թիրախավորմանը»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է իրենց գործողություններին, Հակոբյանը նշել է, թե կսպասեն խուզարկության ավարտին․ «Մեր պայքարն իրավական դաշտում է լինելու, նաև խնդիրները հանրայնացնելու ճանապարհով կգնանք։ Այսօր հանդիպելու եմ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին և պատմելու եմ, թե ինչեր են այսօր կատարվում մեր «ժողովրդավար» վարչապետի կողմից»,-ասել է նա։

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

5,9 մագնիտուդ երկրաշարժ Կալիֆորնիայում

Հաջորդ գրառումը

Կարսից Շուշի… ու հակառակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025
Նորություններ

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
Նորություններ

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025
Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Կարսից Շուշի... ու հակառակը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Երբ արդեն մեղադրանք է առաջադրված՝ ընդ որում քաղաքական մեղադրանք, ապա ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։...

ԿարդալDetails

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական