Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։
Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել ։
Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960-70-ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի,այլ Խորհրդային Ուկրաինայի մաս։
Իսկ Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։
Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ»։