Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Խերսոնի մարզի հեղեղված բնակավայրերից ավելի քան 6 հազար բնակիչ է տարհանվել

Խերսոնի մարզի ավելի քան 6 հազար բնակիչներ, այդ թվում՝ 235 երեխա, տարհանվել են տարածաշրջանի հեղեղված բնակավայրերից:

Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։

«Հունիսի 10-ի առավոտյան Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի քաղաքային, Ալեշկիի և Գոլոպրիստանի քաղաքային շրջանների հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնցից 235-ը երեխաներ են և 81-ը՝ սակավ շարժունակ քաղաքացիներ»,-գրել է Սալդոն:

Նա նաև հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։