Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական

ղեկավար Հովիկ Սմբատյանը։

«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։

Աղբյուր` Փաստինֆո