Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Շատ լուրջ խանգարիչ հանգամանք կա «նոր սահմանադրության» ընդունման հետ կապված. նոր տարբերակի վրա աշխատող իրավաբաններից մեկը իր քավորի հետ միասին հարուցված երկու քրեական գործերի շրջանակում կասկածվում է Հայոց ցեղասպանության թանգարանում գողություն կատարելու մեջ: Սա շատ ԻՐԱԿԱՆ է, այնպես ինչպես ԻՐԱԿԱՆ են հարուցված քրեական գործերը:
Թագավորությանս կեսը կտամ ԱԺ ընդդիմադիր այն պատգամավորին, ով հարց կբարձրացնի «Նոր սահմանադրության» համահեղինակի` գողության մեջ կասկածվելու մասին և կպահանջի, որ մանրամասնորեն քննվեն ու պարզաբանվեն այս ծանր մեղադրանքները:
Եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դա չեն անում, ուրեմն դառնում են «նոր սահմանադրության» համահեղինակ-մեղսակիցներ»: