Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված խախտումների մասին հրատապ զեկույցով է հանդես եկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

14/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրատապ զեկուց հրապարակելու պատճառն Ավետիք Չալաբյանի ձերբակալությունն է։ Մամուլի ասուլիսի ժամանակ՝ նախքան ցույցների ընթացքում դիտորդական խմբի արձանագրած խախտումներին անցնելը, հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այս լարված օրերին մեր դիտորդներով ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում։ Ընդդիմության նախաձեռնծ ցույցերի մեկնարկից մինչև հիմա՝ ապրիլ-մայիս ժամանակահատվածում դիտարկվել է 80 հավաք։ Կարևորագույն խնդիրը, որ նկատվել է, ոստիկանների նույնականացման խնդիրն է։ Բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն մասնակցել են դեմքն ամբողջութամբ ծածկող դիմակներով, առանց տարբերանշանների, ոստիկանական համազգեստով անձինք, ինչը միջազգային բոլոր նորմերի խախտում է»,-նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանը կոնկրետ օրերով ներկայացնելով արձանագրված խախտումները՝ առանձնացրեց նաև մայիսի 4-ին ԱԺ նստավայրի ներքին տարածքի երկայնքով լուսաձայնային նռնակներ տեղադրելու, ինքնաձիգով ոստիկական ուժեր և դիպուկահարներ կենտրոնացնելու փաստերը։

«Խաղաղ հավաքների ժամանակ շատ կարևոր է ոստիկանության, իրավապահների համաչափ տեղադրումը։ Այստեղ ոչ միայն դա չկար, այլև խաղաղ հավաքի մասնակիցներին ահաբեկում էին դիպուկահարներով, զինված մարդկանցով»,-նշեց Իշխանյանը։

Դիտորդական խումբն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, թե ինչպես են հավաքների մասնակիցներին բերման ենթարկում անհամաչափ ուժ կիրառելով, բռնություններ գործադրելով, բռունցքներով հարվածներ հասցնելով, թքելով ցուցարարների վրա, որոնք հաճախ, իրապաշտպանի խոսքով, եղել են անհիմն։

«Հրապարակվել են մի շարք արժանահավատ ապացույցներ ոստիականների գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների կրած վնասվածքների մասին։ Բոլորի փաստական ապացույցները կան, հղումներով են»,-շեշտեց իրավապաշտպանը։

Դիտորդական խմբի արձանագրած խախտումների շարքում են նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու դեպքեր։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրենքի կամայական մեկնաբանության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել խաղաղ հավաքների ընթացքում․ իրավապաշտպանը փաստեր ներկայացրեց

Հաջորդ գրառումը

Հրատապ ասուլիս. Ավետիք Իշխանյանը՝ տեղի ունեցող ապօրինությունների մասին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հրատապ ասուլիս. Ավետիք Իշխանյանը՝ տեղի ունեցող ապօրինությունների մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական