Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում. Զուրաբյան

26/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ 

«Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժում։ Սա գլխավոր նպատակն է»,- թվարկել է ՀԱԿ փոխնախագահը։

Այդ համախմբման հիմքում կլինի՞ ՀԱԿ-ը, կմասնակցի՞ արդյոք ընտրություններին։ Այս հարցին ի պատասխան Զուրաբյանը հիշեցրել է, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը Հայաստանին բերել է անկախություն, ղեկավարել 7 տարի, հետագա քաղաքական գործընթացներում էլ լուրջ դերակատարություն է ունեցել։

«Բնականաբար, մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Տեր-Պետրոսյանը՝ որպես հիմնադիր նախագահ, նույնպես ունի պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է, որովհետև Հայաստանի հետագա ղեկավարները շեղվեցին այն գծից, որը նա նախատեսում էր խաղաղության հաստատման առումով՝ ուժի դիրքերից խաղաղության հասնելու ճանապարհով։

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ խեղճ վիճակում է հայտնվել մեր երկիրը, ինչքան ծանր պարտությունների ու կորուստների բովով է անցել։ Այս պայմաններում ո՛չ հիմնադիր նախագահը, ո՛չ էլ այն քաղաքական ուժը, որը նա ղեկավարում է, չեն կարող անտարբեր մնալ»,- ասել է Լ. Զուրաբյանը։

Նրա խոսքով, այսօրվա քաղաքական դաշտում առայժմ չկա որևէ կուսակցություն կամ թիմ, որը միայն իր նեղ շրջանակներով կարողանար ձևավորել այդպիսի շարժում, այսինքն՝ դաշտում բացակայում է հեղափոխական թափ ունեցող ուժը, բայց այն պետք է ստեղծվի։ Զուրաբյանը վստահեցրել է, որ ամեն ինչ իրենց շուրջ չի պտտվելու, քանի որ պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ։

«Համագործակցությունը պետք է կառուցվի իրատեսական և պրագմատիկ քաղաքական սկզբունքների վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե այն կեղծ խաղաղությանը, որը երկիրը հասցրել է այսօրվա վիճակին, այլ իրական ծրագրի, որի հիմքում դրված է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Այդ ծրագիրը պետք է ապահովի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև Հայաստանի տնտեսական զարգացումը։

Երևանը Մեղրիով կապող երկաթուղու կառուցման, մալուխային կապի ստեղծման, ավտոմոբիլային ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն պետք է լինի։ Այս ամենին պետք է գումարվեն տեխնոլոգիական լուրջ նախաձեռնություններ։ Առանց նեղ ոլորտներում ու խորշային տեխնոլոգիաներում առաջնային դիրքեր գրավելու, Հայաստանը չի կարող ապահովել իր կայուն տեղը համաշխարհային տնտեսական արևի տակ»,- ասել է Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը կարևորել է ժողովրդավարության ամրապնդումը, քանի որ Հայաստանում ներկայում ընթացող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության թուլացմանը։

 ՀՀ ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ-ի հունիսի 7-ին։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ.  Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ճշմարտությունը ԼՂ խնդրի մասին. Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը. Սուրեն Սուրենյանց 

10/11/2025
Նորություններ

Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար. Փաշինյան

10/11/2025
Նորություններ

Բոլոր սպանությունները տեղի են ունեցել ներիշխանական պայքարի շրջանակում, և դրանց մեծ մասը մինչև օրս մնում է չբացահայտված. Մեսրոպ Առաքելյան

09/11/2025
Նորություններ

Եթե այսօր ես արդեն դարձել այդ ոհմակի ամենաբազմահայհոյված անձը, պատկերացրու, թե հետո ինչ է լինելու քո «բարի համբավի» հետ. Արմեն Աշոտյանը` Ալեն Սիմոնյանին

09/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական