ՀՀ Ազգային ժողովում նիստից առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակ երկրաշարժի և Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը:
«Ուզում եմ մինչև լսումները սկսելը բոլորով մեկ րոպե լռությամբ հարգենք 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի և վերջին պատերազմի մեր հերոսների հիշատակը»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: