Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լուրջ պատճառ՝ նախարարի հրաժարականի համար

Հունաստանում երկաթուղային վթարից հետո երկրի տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել:

Նա ասել է. «Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել՝ հարգելով զոհերի հիշատակը»։

Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 1-ի առավոտյան Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով 36 մարդ է զոհվել, 72 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով:

Կայարանի հսկիչը, որը պատասխանատու է ազդանշաններ տալու համար, հերքել է իր կողմից սխալը և նշել, որ վթարն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: