Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսանկարներ. Կառավարությունը լուծարում է 66 լեզվով 18 միլիոն փաստաթուղթ ունեցող գրադարանը

26/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է. հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այցելելով Գիտատեխնիկական գրադարան՝ ծանոթացա գրադարանի մասնագիտացված հատուկ ֆոնդերին։ Արտոնագրային ֆոնդը կազմում է 17 մլն անուն/18 մլն օրինակ փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից՝ 66 լեզուներով։

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։ Այստեղ պահվում են նաև գիտատեխնիկական ուղղվածության գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր և այլն։

ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում գտնվող Գիտատեխնիկական գրադարանի նշանակությանը անդրադարձել եմ դեռևս ամիսներ առաջ՝ տեղեկանալով լուծարման որոշման մասին։

Խնդիրը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է, քանի որ այս եզակի գրադարանի լուծարումով անդառնալի վնաս կհասցվի Հայաստանի գիտությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, գիտատեխնիկական առաջընթացին։

Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նվիրումով են մոտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դեպքում օգոստոսի 13-ից կդառնան գործազուրկ։

Տեղեկացա նաև, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Ղափանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը։ Հարկ է նշել, որ Երևանում գտնվող գրադարանն անփոխարինելի է, քանի որ մոտ 21 մլն օրինակ փաստաթուղթ պահվում է հատուկ գրադարանի համար նախագծված և կառուցված գրապահոցի շենքում, որտեղ առկա են անհրաժեշտ պայմաններն ու նորմերը:

Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։ Հավանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացվել։

Գիտատեխնիկական գրադարանի գոյությունը որպես միակ մասնագիտացված գրադարան խիստ անհրաժեշտություն է․ պետությունը լուծարման որոշում կայացնելու փոխարեն իր հովանու ներքո պետք է առնի և զարգացնի նման բացառիկ գրադարանը։

Պատրաստ եմ մինչև վերջ կանգնելու գրադարանի արժանապատիվ աշխատակիցների կողքին, որոնք ամիսներ շարունակ պայքարում են այս անչափ կարևոր ազգային, պետական, ռազմավարական նշանակության տեղեկատվական հարուստ պաշարը փրկելու համար».- տեղեկացնում է պատգամավորը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի

Հաջորդ գրառումը

Բայրամովը Սոմալիի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Բաքվի դիրքորաշմանն աջակցելու համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Բայրամովը Սոմալիի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Բաքվի դիրքորաշմանն աջակցելու համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական