Բելառուսին հաջողվել է հաղթել կորոնավիրուսային վարակը։ Այդ մասին հուլիսի 2-ին հայտարարեց երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ընդգծեց, որ երկիրը ցուցաբերել է քաղաքական ողջախոհություն և ժողովրդական իմաստնություն, իսկ առողջապահական համակարգին հաջողվել է դիմակայել դժվարությանը։

«Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը։ Թեև այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք։ Կորոնավիրուսի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո անպայման առանձին կհանդիպենք մեր բժիշկների հետ, ովքեր այսօր էլ հերթափոխի մեջ են», ասել է նախագահը, որին մեջբերում է ՌԻԱ գործակալությունը։