Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի անվավոր քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում վերընտրություններ չեն լինի:
«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին։ Ես պատասխանում եմ։ Մենք ընտրություններն անցկացրել ենք։ Մինչև դուք ինձ սպանեք, այլ ընտրություններ չեն լինի»: Նա կոչ է արել վերաբաշխել իշխանությունը սահմանադրական գործընթացով, այլ ոչ թե փողոցային գործողությունների միջոցով: «Դուք չեք կարող այս սահմանադրությունը տալ պարզ չէ ում: Որովհետև դժբախտություն կլինի», ասել է Լուկաշենկան: БелТА գործակալության համաձայն, նախագահն ասել է, որ պատրաստ է «լիազորությունները կիսել» այլ անձանց հետ, «բայց ոչ ճնշման տակ, ոչ փողոցում»: