Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կարճատև այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։
Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում Լոնդոնը Ուկրաինային շուրջ երկուսուկես միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օժանդակություն կցուցաբերի։
«Մեր տրամադրած օգնությունը ներառում է ՀՕՊ համակարգեր, հակատանկային սպառազինություն, հեռահար հրթիռներ և հրետանային արկեր։ Բացի այդ, 200 միլիոն ֆունտ է հատկացվելու հազարավոր անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»,-ասել է Սունակը։