Հինգշաբթի, Դեկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիուլի կատարել ենք մեր խոստումը․ 2021-ին խոստացել էինք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, ինչն էլ ապահովել ենք. Փաշինյան

03/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս գումարման ԱԺ-ի հետ մեր աշխատանքն ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում և գոհ եմ կառավարության կատարած աշխատանքից: Այս մասին այսօր ԱԺ-ում անցնող տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« Իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ: Եվ ուզում եմ ասել, թե ինչու եմ լավ գնահատում: Մենք վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով, և պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 մլն դրամով կամ 133 տոկոսով:

Այս տարվա բյուջեի հավելյալ, ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն, այսինքն՝ մեր ավելացած մասը 2017 թվականի տարեկան բյուջեից ավելին է»,- նշեց Փաշինյանը:

Նա միաժամանակ հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք խոստացել էին, որ միջինում տարեկան կապահովեն 7 տոկոս տնտեսական աճ:

«Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը, ամենանվազ տարբերակն ասեմ, 7,5-7,6 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՆԱ-ի ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ 2021-2024 թվականներին ՀՆԱ-ն աճել է 36,6 տոկոսով: Ըստ Փաշինյանի՝ սա շատ լավ ցուցանիշ է:

Այն, որ այս փոփոխություններն ազդել են մարդկանց կյանքի որակի վրա, այդ մասին, ըստ Փաշինյանի, վկայում է Ջինիի գործակիցը:

«Վերջին ցուցանիշներով՝ Հայաստանն էական բարելավում է ունեցել այս տեսանկյունից, և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար ու արդար են տեղի ունենում»,- ասաց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարգալույծ է հռչակվել Տ․Թադե քահանա Թախմազյանը.Մայր Աթոռ

Հաջորդ գրառումը

Միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 76 տոկոսով. հոկտեմբերին ունեցել ենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

Համանման Հոդվածներ

OLYMPUS DIGITAL CAMERA
Նորություններ

Կարո՞ղ է ես վարչապետի ենթական եմ, ես քահանա եմ, Հայրապետը մնում է Հայրապետ. Տեր Ռուբեն. ԱԱԾ-ն այցելել է այն եկեղեցի, որտեղ Փաշինյանն է գնալու պատարագի

04/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չփաստարկված մեղադրանքները ոչ մի կանոնական հետևանք չեն կարող ունենալ, բայց կարող են մեծ վնաս հասցնել մեր Եկեղեցու միասնությանը. Հունաստանի հայոց թեմի առաջնորդ

04/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին և նրա ազգընտիր գահակալին. եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հայտարարությունը

04/12/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի հերթական նիստը

04/12/2025
Հաջորդ գրառումը

Միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 76 տոկոսով. հոկտեմբերին ունեցել ենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական