Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դաուսեթը հինգշաբթի Երևանում հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար բանտարկված հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հորը՝ Սեյրան Սաղաթելյանի հետ. հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ՝ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի և Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած ֆրանսիական պատվիրակության հանդիպման ժամանակ։