Դեսպան Լին Թրեյսին հրաժեշտ է տվել ԱՄՆ դեսպանության անձնակազմին և շնորհակալություն հայտնել տեղացի բոլոր աշխատակիցներին՝ մարտահրավերներով լեցուն ժամանակներում իրենց կատարած գերազանց աշխատանքի համար։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Լին Թրեյսիի փոխարեն պաշտոնավարելու է Քրիստինա Քվիենը, որի անունը Սենատը դեսպանի պաշտոնում արդեն հաստատել է։
Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: