Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լիդիան Արմենիա»-ի մասով պատվիրել էինք բարձր կարգի աուդիտ, որը ցույց տվեց՝ սա եկամտաբեր նախագիծ է. Պապոյան

13/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կատարվել է Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Խաղաղության խաչմերուկ ծրագրի գործարկման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է։ Այսօր տեղի ունեցած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ, և մենք ոչ միայն մեր քաղաքական ուղերձների մեջ, այլ նաև գործի մեջ պատրաստվում ենք իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»։ Դա փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ կոնկրետ ծրագիր է, որը ենթադրում է Հյուիս-հարավ ճանապարհի գործարկում, որը մեծ թափով կառուցման մեջ է։ Երկրորդ փուլում ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում»,-նշեց նախարարը։  

Գևորգ Պապոյանը շեշտեց՝ ծրագրի իրականացման համար լրացուցիչ ներդրումները կկատարվեն՝ մոտ 50 մլն դոլար։

«Սա գործընթաց է, որը պետք է զուգակցվի  «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,-ասաց նա։

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի թեմային՝ նախարարը հիշեցրեց, որ վերջերս կնքված պայմանագրով ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցեց ՀՀ կառավարությանը։

«Մենք պատվիրել էինք բարձր կարգի աուդիտ, որը ցույց տվեց՝ սա եկամտաբեր նախագիծ է։ Կարծում ենք՝ մոտ ապագայում ֆինանսավորման հարցերը կլուծվեն, և արդեն գարնանը կսկսենք շինարարական աշխատանքները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդյունահանումը»,- ասաց Պապոյանը։

Հիշեցնենք, որ «Չոր նավահանգիստ» նախաձեռնության մասին հայտարարվել էր դեռ 2021 թվականին։ Այն պետք է ստեղծվեր Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի մոտ, ունենալու էր չոր նավահանգստի գոտի և օդային գոտի։ Չոր նավահանգստի գոտին ներառելու էր մեծ պահեստ, որտեղ իրականացվելու էին համախմբված բեռնափոխադրումների ծառայություններ, տեղակայվելու էին նաև մաքսային բաժանմունքները, անձնակազմը և տերմինալի կառավարման թիմը: Իսկ օդային գոտում իրականացվելու էին օդային բեռնափոխադրումներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շրջհարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս. Ոսկու շուկայի աշխատողները բողոքում են

Հաջորդ գրառումը

Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական