Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենն ու փաստաբանը գործընկեր են դարձել բրիտանական բիզնեսում.ՀԵՏՔ

10/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբան Արմեն Մելքումյանը, որը տարբեր դատական գործերով ներկայացրել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի շահերը, դարձել է այս ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի գործընկերը բրիտանական բիզնեսում:

2020 թ. փետրվարին Հայկ Ալոյանը Լոնդոնում հիմնել է «Mineral Investment Group Limited» ընկերությունը, որի գործունեության տեսակը, ըստ բրիտանական ռեգիստրի, գունավոր մետաղների արդյունահանումն է: Ալոյանն այս ընկերության միակ սեփականատերն է, իսկ մինչեւ այս տարվա հունվարը եղել է նաեւ միակ տնօրենը: 2021 թ. հունվարին տնօրեն է նշանակվել նաեւ Արմեն Մելքումյանը:

Ընկերության, Ալոյանի եւ Մելքումյանի կոնտակտային հասցեն նույնն է (134-146 Curtain Road, London):

Հիշեցնենք, որ Արմեն Մելքումյանը նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի երկվորյակ եղբայրն է: Դատավոր Մելքումյանի լիազորությունները ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թ. փետրվարին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի շրջանակներում: Դրանից հետո Մելքումյանը դիմել էր ՍԴ, որը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ԲԴԽ-ի կողմից կիրառված Դատական օրենսգրքի դրույթներից մեկը. այս որոշման հիման վրա էլ նախկին դատավորը դիմել էր ԲԴԽ-ին՝ նախկին պաշտոնում վերականգնվելու համար: 2020 թ. փետրվարին ԲԴԽ-ն վերացրել է իր նախորդ որոշումը եւ Ա. Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում, բայց մերժել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու նրա պահանջը:  

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հ. Ալոյանին, ապա «Mineral Investment Group Limited»-ից առաջ՝ 2018-2020 թթ., նա եղել է Լոնդոնում գործող «Lydian U.K. Corporation Limited»-ի տնօրեններից մեկը: Թե՛ սա, թե՛ «Լիդիան Արմենիան» Ջերսիում գրանցված «Lydian International Limited»-ի դուստր ընկերություններն են: 

Լուսանկարում՝ Հայկ Ալոյանն ու Արմեն Մելքումյանը

HETQ.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական, բարձրագույն մակարդակով ահաբեկչություն և ավազակապետություն է. Արցախի արտգործնախարար

Հաջորդ գրառումը

Մոլագար հայրենադավների ամենաստացված գործը քանդելն է. Կարին Տոնոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Մոլագար հայրենադավների ամենաստացված գործը քանդելն է. Կարին Տոնոյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական