Լեհաստանի իշխանությունները սկսել են Ուկրաինայի իշխանություններին արտահանձնել զինվորական տարիքի տղամարդկանց, ովքեր ապօրինաբար լքել են Ուկրաինան 2022 թվականի փետրվարի 24-ից հետո. գրում է Rzeczpospolita թերթը։
Հրապարակման համաձայն՝ Լեհաստանը, Ուկրաինայի հետ համաձայնագրի հիման վրա, արդեն արտահանձնել է այս երկրի քաղաքացիներին, ովքեր զբաղվում են անօրինական միգրանտների Եվրոպա տեղափոխմամբ։