Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լեհաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը։
«Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ուկրաինան վերադարձնել Ղրիմը, բայց կարծում եմ, որ կկարողանա վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը», – մեջբերում է գործակալությունը Դուդայի խոսքերը։ Լեհաստանի նախագահը նաև նշել է, որ «իրականում, եթե նայենք պատմությանը, ապա Ղրիմը շատ ժամանակ գտնվել է Ռուսաստանի ձեռքում»։