Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ, երկու ամսով ավելացրեցին, հիմա երկու ամսից նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք. սա խեղկատակություն չէ՞. Արցախի ՄԻՊ

14/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահին կառավարության շենքի առջև ընթանում է արցախցիները բողոքի ակցիան և նստացույցը:  Պատճառը հունիսից դադարեցված  բնակության վարձի աջակցության ծրագիրն է:

Նշենք, որ կառավարության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին առաջարկեց կառավարությունում հանդիպեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը,  այդ հանդիպումներն անարդյունավետ են, քանի որ բնակարանային վարձի աջակցության հարցը, միևնույն է, չի լուծվում։
«Այդ հարցը, միևնույնն է, չի լուծվում, իրենք մնում են իրենց կարծիքին։ Հիմա լավ, եթե նորից բարձրացանք նույն բանը ասեն, ի՞նչ օգուտ կլինի»,- ասաց նա:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք հանդիպմանը դեմ չեն, բայց ցանկալի է՝ համապատասխան անձն իջնի ներքև և խոսի հավաքվածների հետ։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արցախցիների դիրքորոշումը հետևյալն է եղել՝ քանի դեռ տվյալ անձի, ընտանիքի, մշտական բնակության հարցը չի կարգավորվել, այդ ընտանիքը պետք է ստանա այդ սոցիալական աջակցությունը։

«Լավ, երկու ամսով ավելացրեցին, հիմա երկու ամսից նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք։ Սա խեղկատակություն չէ՞: Մինչև վերջ ասվածն այն է՝ մինչև որ այդ անձը բավարար կենսապայմաններով ապահովված լինի, դրսում չմնա»։

Գեղամ Ստեփանյանը միաժամանակ ընդգծեց՝ իրենք  երբևէ որևէ քննարկումից, հանդիպումից չեն խուսափել, հակառակը՝ միշտ պատրաստակամ գնացել են։

«Բայց ժողովուրդ, եթե խոսում ես ու խոսակիցդ քո ասածը չի հասկանում, էլ ի՞նչ խոսես։ Հերթական անարդյունավետ հանդիպումն է լինելու, չգիտեմ, եթե այլ կարծիքներ կլինեն, քննարկենք, կհասկանանք: Հիմա իջել են այս առաջարկն արել, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց Ստեփանյանը:

Ապրես Մարգարյանն էլ առաջարկեց ակցիան ինչպես պլանավորել են, սկսեն, այդ ընթացքում արդեն իրենց դիրքորոշումն էլ կհստակեցվի:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։

Հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձել էին արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվումգտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաևԱրցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

Հաջորդ գրառումը

Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա-դեր Լեյեն հանդիպումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նա, ով քննադատում է Փաշինյանին կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է նրա բացահայտ սպառնալիքին. քաղաքագետ

13/05/2026
Ազգային

Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

13/05/2026
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա-դեր Լեյեն հանդիպումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…» Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար… «Նորից պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական