Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավն ասենք, որ լավ լինի. արտիստը՝ Ռաֆայել Քոթանջյան

14/06/2023
- Մշակութային, Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորամանկ կերպար խաղալիս մի հոնքը վերև, շուրթերը լայն ձգած, աչքերը՝ սևեռուն, կամ բիբերը ոլորած։

Գոռոզ, ինքնահավան կերպարներում՝ կզակը բարձր, հոնքերը՝ նույնպես, արծվաքիթը՝ ցցած, կեցվածքը՝ ձիգ։

Քծնող շողոքորթի կերպարում՝ մեջքը ծռած, շուրթերը՝ կախ, ժպիտը՝ ծուռ, հայացքը՝ խոնարհ։

Ռաֆայել Քոթանջյան…

Հայկական կինոյում նա գլխավոր, առանցքային կերպարներ չստեղծեց։ Անշուշտ, կստեղծեր, տաղանդ էլ ուներ, աշխատասիրություն էլ, բայց նա այդպես էլ չգտավ իր ռեժիսորին ու սցենարիստին։ Ռեժիսորները նրա համար փոքր դերեր էին առանձնացրել, բայց այնպիսիք, որ միայն Ռաֆայել Քոթանջյանը կարող էր խաղալ, դրանց գույն ու համ տալ՝ ինքնատիպ, բնավորությունն ու էությունը, խառնվածքն ու կերպն ընդծող արտահայտչամիջոցներով։ Ու թվում էր՝ նա չի խաղաղում, այդ կերպարները նրա էությունն են։

Էլեգանտ, նրբաճաշակ հագուկապով, մտավորականի դասական կերպարով, միշտ լայնեզր գլխարկով ու մաքրամաքուր հայերենով. նա մագնիսի պես իրեն էր ձգում շրջապատին։ Ոչ մեկին թթու խոսք չէր ասի, բոլորից գոհ էր, բոլորի հետ սիրալիր ու հարգալից։

Ռուսական, ուկրաինական ֆիլմերում նա ավելի շատ է խաղացել, քան հայկական կինոյում։

Որդին՝ Մայքլ Քոթանջյանը, հիշում է, որ 1990-ականներին հայրը մեկնում էր արտասահման ու իրար հետևից նկարահանվում 20-25 ֆիլմերում։ Հայրը նրա համար աշխարհի ամենալավատես ու անչար մարդն է, որը սիրում էր կրկնել՝ լավ ասենք, որ լավ լինի։

Փոքր, էպիզոդիկ դերերն անգամ նա խաղացել է բարձր պրոֆեսիոնալիզմով՝ դրանք ուղղակիորեն մեխելով մարդկանց մտապատկերում ու հիշողության մեջ։

Ռաֆայել Քոթանջյանը թատրոնում նույնպես խաղացել է, հիշարժան դերեր կերտել, նաև տարբեր ֆիլմերում դերեր է կրկնօրինակել, հնչյունավորել։

Նրա խաղացած դերերի մի մասը չկա, չի պահպանվել, որովհետև թատերական ներկայացումները կամ չեն տեսագրվել, կամ տեսագրությունները կորել են, ոչնչացվել են նաև նրա հնչյունավորած որոշ ֆիլմեր, որոնք, հիրավի, պրոֆեիսոնալ, անկրկնելի գործեր են։

Հունիսի 13-ը Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։ Արտիստը վախճանվեց մեկ տարի առաջ, 79 տարեկանում։

Նրա մահով մեր քաղաքում մի գույն էլ պակասեց, ազնվազարմ, զտարյուն մտավորականի մի կերպարով էլ պակասեցինք։

Քաղաքային պանթեոնում բացվեց Ռաֆայել Քոթանջյանի հուշարձանը։

Քանդակի հեղինակը Զամոկ Սարգսյանն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թվում է անձեռակերտ. Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն. Ռուբեն Վարդանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական