Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Իր հերթին, Habertürk հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։
«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը», – հաղորդում է հեռուստաալիքը: