ՌԴ եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները հանդիպելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում. այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջեւ, որին կմասնակցի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը տեղի կունենա մարտի 11-13-ը։