ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Վոլգոգրադի հասարակության եւ երիտասարդության հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի նախատեսում ինքնակենսագրական գրքեր գրել, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ պատրաստվում հուշագրություններ գրել: Եթե չգրվի ամեն բան, հետաքրքիր չի լինի», – ասել է նա:
Լավրովը նշել է, որ նախարարի իր փորձը, որից սկսնակ դիվանագետները կարող են օգտակար ինչ-որ բան սովորել, պարունակվում է տարբեր միջազգային վայրերում, ֆորումներում եւ դասախոսություններում ունեցած իր ելույթներում:
«Ես փորձում եմ իմ ելույթները կազմել այնպես, որ դրանք արտացոլեն իմ աշխարհայացքը: Ինձ թվում է, որ այն, ինչ կարելի է ընդօրինակել ու վերցնել այս պաշտոնում իմ կուտակած փորձից, կա երկու հրատարակված գրքերում (ժողովածուներում)», – հավելել է նա:
News.am