Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավրովը շեշտադրեց 7 շրջանները, սակայն խոսք չկար ԼՂԻՄ-ի մասին. Վահրամ Բալայան

03/02/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի կարծիքով լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե «Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում», հակազդեցություն է Հայաստանի Հանրապետության որոշմանը՝ կապված եվրոպական քաղաքացիական դիտորդների հետ. հայտնում է «Արցախպրեսը»։ 

Ըստ Վահրամ Բալայանի՝ Սերգեյ Լավրովը, փաստորեն, ներկայացնում է Հայաստանի հյուսիսային հարևան և դաշնակից երկրի մոտեցումները և նրա այդ խոսքը  դժգոհության արտահայտման ձև էր առ այն, որ եվրոպացի դիտորդների հետ կապված որոշումն ինչ-որ չափով ՌԴ իշխանությունների քաղաքականությանը չի համապատասխանում: 

«Բայց մի նրբություն էլ կա, որ պետք է նկատենք՝ Լավրովը շեշտադրեց 7 շրջանները, այսինքն՝ խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին խոսք չկար: Սա նույնպես ՌԴ մոտեցման  մասին է խոսում, որ ԼՂ հարցը փակված չէ և այն լուծման անհրաժեշտություն ունի»,-ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: 

Հարցազրույցում Սերգեյ Լավրովն անդրադարձել էր նաև Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին: 

«Մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն: Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,-մասնավորապես ասել էր նա: 

Վահրամ Բալայանն ընդգծեց, որ Ալմաթիի հռչակագրում առանձին ամրագրվել է Հայաստանի վերապահումն ու մոտեցումը, ըստ որի այս գործընթացը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից բխող հանգամանքին չի վերաբերում: 

«Դրա մասին շատ չի խոսվում, բայց այդ հանգամանը կա: Հնարավոր չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարը տեղյակ չլինի Հայկական կողմի այդ վերապահման մասին, որն առանձին ամրագրվել է Ալմաթիի հռչակագրում: Սերգեյ Լավրովը թեև փակագծեր չի բացում, սակայն կարծում եմ  նրա հայտարարությունն ինչ-որ ձևով բխում է հենց Ալմաթիի հռչակագրի այդ դրույթից, ըստ որի  նախկին ԼՂԻՄ-ի  տարածքը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»,-հավելեց պատգամավորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս մարզիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց ոչ Ռուսաստանի դրոշի ներքո

Հաջորդ գրառումը

Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից. Սուլեյման Սոյլու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Հաջորդ գրառումը

Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից. Սուլեյման Սոյլու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական