Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր համաձայնագրերը իրական մոնիտորինգի մեխանիզմ են պարունակում, դա է նրանց առանձնահատկությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս հարցի վերաբերյալ ռուս նախարարը պարզաբանում է տվել առցանց մամլո ասուլիսում:
«Այս բոլոր համաձայնագրերը նոր որակ ստացան, երբ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների մակարդակով ինտենսիվ բանակցություններ էին վարվում: Օրվա ընթացքում մի քանի անգամ նախագահ Պուտինը զրուցում էր իր յուրաքանչյուր գործընկերոջ հետ, և հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր խաղաղապահ գործողության առումով համաձայնության գալու վրա: Ի վերջո, դա իրականացավ», ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Լավրովի խոսքերը։