Ի տարբերություն բռնապետ Ալիևի ռեժիմի՝ Հայաստանը բռնեց արդարության կողմը։ Շնորհակալություն, Հայաստանին։ Դրա մասին սոցցանցերում գրել է ադրբեջանցի ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը։
Ջալիլզադեն իր գրառումներից մեկում գրել է նաև. «Մի քանի օր առաջ ադրբեջանական ոստիկանությունը Սումգայիթի ոստիկանության բաժնում դաժանորեն խոշտանգել և սպանել է Էլվին Իսկենդերով անունով մի երիտասարդի։
Ոստիկանները խոշտանգումների արդյունքում սպանված Էլվինի մոտ սրտի կաթված են ախտորոշել։ Տեռորբայջան կոչվող երկրում ոստիկանները սպանում են ում խելքները փչի, և դրա համար բանտ չեն նստեցնում, քանի որ Ալիևը ոստիկաններին հայտարարել է, որ երկրում կարելի է ցանկացած չարագործություն կատարել։
Ադրբեջանում սահմանված կարգ է դարձել, որ ոստիկանները մարդ են սպանում։ Հեյ, իրավապաշտպան կազմակերպություններ, ինչքա՞ն գումար եք ստացել Ալիևի այս վայրագությունների վրա աչք փակելու համար»,-գրել է Ջալիլզադեն։