Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի շրջիկ խմբերը դիտորդություն են իրականացնում Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում։
Արձանագրել են հետևյալ առերևույթ ընտրախախտումները.
14/20 Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։
14/2 Կուտակում քվեատուփի մոտ։
14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։
14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։ Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։
14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։
14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։
14/23 Քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել։
14/14 Կուտակում տեղամասում։
14/13 Կոնկրետ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու ուղղորդում։ Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։ Ահազանգել է քաղաքացին, ում հասցեում հայտաբերվել է անձի տվյալները՝ որպես ընտրողի։
14/9 Կուտակում տեղամասում։ Նույն ընտրատեղամասում մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։ Արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։
14/15 Բաց քվեարկության դեպքի արձանագրում։
14/2 Կուտակում տեղամասում քվեատուփի մոտ։
14/46 Կուտակում տեղամասում։ Այդ թվում՝ երկու ընտրող միաժամանակ նույն քվեախցիկում ընտրություն են իրականացնում։
14/20 Մեկ անձը օգնել է մեկից ավելի ընտրողների ընտրություն իրականացնել։
14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը եւ վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու,
14/15 Ուղղորդման երկու դեպք,
14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,
14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,
14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,
14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։
14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։
14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։
14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։
Միաժամանակ արձանագրում ենք, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները։





