Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իրավիճակը պայթյունավտանգ է. կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում». Փույա Հոսսեյնի(տեսանյութ)

08/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնիի կարծիքով՝ իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է:

«Շատ պայթյունավտանգ է, կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում, բայց Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան հենց դրա համար է, փորձում են դիվանագիտական ձևով Ռուսաստանի միջնորդությունով լարվածությունը թուլացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Փույա Հոսսեյնիի խոսքով՝ Իսրայելը փորձում է Ադրբեջանին օգտագործել Իրանի դեմ. «Բայց ոչ միայն Ադրբեջանը, այլև այլ երկրներ են այդ շարքում: Վերջերս Իսրայելը և ԱՄՆ-ը մի ծրագիր են սկսել իրար հետ, որը կոչվում է «Հազար դաշույն». դա Իրանի դեմ է, որ բազմաթիվ միջոցներով Իրանին վնասեն՝ հարևան երկրների միջոցով, և Իրանը մեծ վտանգ է տեսնում: Իսրայելը հիմա գործում է Ադրբեջանի միջոցով: Իրանը ուլտիմատում է դրել Ադրբեջանի դիմաց, որ՝ ուղղությունը հստակ ցույց տա՝ կամ Իրանի կողմից է, կամ Իսրայելի: Ադրբեջանը կանգնած է ընտրության առաջ»:

Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխության վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը վերաբերում է Սյունիքին և Ադրբեջանի կողմից հայտարարված «Զանգեզուրի միջանցքին»:

«Իրանն ուզում է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ աշխատի և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին: Իրանը փորձում է ավելի ակտիվ դեր ստանձնել Անդրկովկասում և թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա»,- ընդգծեց նա:

Իրանի  Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին Twitter-ում գրել է. «Շուտով այս տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու: Նրանք, որոնք այս ուղղությամբ չարաճճիություն էին արել, պետք է իմանան, որ մեզ համար որևէ փակ ճանապարհ չի մնա, բայց վառված կամուրջները չեն վերականգնվի»:

Փույա Հոսսեյնիին խնդրեցինք մեկնաբանել Ռոստամ Ղասեմիի հայտարարությունը:

«Մյուս կողմը փորձում է Իրանին շրջափակման մեջ գցել, փակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան, աղքատացնի Իրանի գեոպոլիտիկ դերը տարածաշրջանում, և Իրանը ամեն գնով դիմադրելու է: Իրանն իր ճանապարհը դեպի Եվրոպա Հայաստանի միջոցով ամեն կերպ կպահպանի: Դրանից բխում է Հայաստանի շահը, Իրանի շահը, ինչո՞ւ չէ՝ Չինաստան, Հնդկաստան: Մեծ ծրագիր է Պարսից ծոց-Սև ծով ծրագիրը, որը ևս փորձում են խոչընդոտել, բայց Իրանը ամեն ձևով այն պահելու է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆինլանդիան դադարեցնում է Moderna-ով երիտասարդ տղամարդկանց պատվաստումները

Հաջորդ գրառումը

Բայդենը երկարաձգել է Սիրիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Միջազգային

Մադուրոյին առևանգելիս ամերիկացի զինվորները սպանել են նրա անվտանգության աշխատակիցների մեծ մասին

05/01/2026
Միջազգային

Եթե Դելսի Ռոդրիգեսը ճիշտ չգործի, գուցե ավելի բարձր գին վճարի, քան Մադուրոն. Թրամփ

04/01/2026
Միջազգային

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

04/01/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը երկարաձգել է Սիրիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական