Իրանի Մեջլիսի (խորհրդարան) անդամ Մոհամադ Կասիմ Օսմանին սպառնացել է ոչնչացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։
«Հուսով եմ, որ կիրականացվի եւս մեկ «Ճշմարիտ խոստում» գործողություն (իրանական հրթիռների եւ անօդաչուների զանգվածային հարված Իսրայելի տարածքին ապրիլի 13-ին)՝ որպես արյան վրեժ Իսմայիլ Հանիեի համար։ Մենք ավելի քչին համաձայն չենք, քան Նեթանյահուի մահն է»,- խորհրդարանում նրա ելույթից մի հատված մեջբերել է IRIB հեռուստաալիքը։
Օսմանիի խոսքով՝ Իսրայելը «այնքան է լկտիացել», որ արդեն «հեղում է հյուրի արյունը Թեհրանում», եւ Իրանը կընտրի հարմար պահը, որպեսզի վրեժ լուծի Հանիեի զոհվելու համար։