Իրանի իշխանությունները հայտարարել են մի քանի եվրոպացի դիվանագետների կալանավորման մասին՝ «լրտեսության» մեղադրանքով։ Որոշ պետություններ հերքում են Իրանում իրենց դիվանագետների կալանավորման փաստերը։ Այս մասին փոխանցում են իրանական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ դիվանագետները «փորձել են տվյալներ հավաքել այն վայրից, որտեղ անցկացվել են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրթիռային վարժանքները»։
Ձերբակալվածների թվում է Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալը, ով իր ընտանիքի հետ զբոսաշրջության նպատակով այցելել էր Շահդադ անապատ, սակայն, տեղանքից տվյալներ էր հավաքագրում։