Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 239-ի:
Տուժածների թվում 50 մարդ Խոյ շրջանից են, մյուսները՝ Սալմասից․ հաղորդում է infoport-ը:
219 մարդ բուժում անցնելուց հետո դուրս է գրվել բժշկական կենտրոններից: 20 մարդ, այդ թվում՝ յոթը Հոայից և 13-ը՝ Սալմասից, հոսպիտալացվել են։
Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Իրանի Խոյ քաղաքից 23 կիլոմետր հարավ-արևելք, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել․ այն զգացվել էր նաև Հայաստանում։