«Իրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքի միջամտողական քաղաքականության հետևանքների կապակցությամբ և հայտարարել, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։
Իրանում անկարգությունների սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները, նոր պատժամիջոցների կիրառմամբ, լրատվամիջոցների քարոզչության և կոշտ ու անհամաչափ դիրքորոշումներ արտահայտելով, փորձում են ակտիվ պահել անհանգիստ վիճակը»,- հայտնել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
Նրա խոսքով՝ Իրանի քայլը պատասխանն է Եվրամիության քայլերի, ըստ որոնց՝ Իրանի նկատմամաբ պարբերաբար պատժամիջոցներ են կիրառվում․
ԱԳՆ խոսնակը նշել է. «Ի պատասխան Եվրամիության վերջին պատժամիջոցների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում կհրապարակի պատժամիջոցների իր ցուցակը»։