Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլչդարօղլուն նորից հիշել է Զանգեզուրի միջանցքը։
«Ինչպես գիտեք, կա Զանգեզուրի միջանցք, որը պետք է բացվի։ Սակայն այս միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից եւ Թուրքիայի անվերապահ օգնությունից Ադրբեջանին։
Իրանի եւ Հայաստանի միասնությունը որոշակիորեն խանգարում է այս միջանցքի բացմանը»։