Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։
«Իմ առաջարկն այլ է՝ պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանել նրանց Գրենլանդիա», – ասել է Արաղչին Sky News- ին տված հարցազրույցում։
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հնարավոր է համարում արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, ովքեր իսրայելական ընթացիկ ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց տանիքը։ Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է։ Թրամփը հավելել է, որ այս հարցը արդեն քննարկել է Հորդանանի թագավորի հետ։