Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
VIENNA, AUSTRIA - MAY 24: The flag of Iran is seen in front of the building of the International Atomic Energy Agency (IAEA) Headquarters ahead of a press conference by Rafael Grossi, Director General of the IAEA, about the agency's monitoring of Iran's nuclear energy program on May 24, 2021 in Vienna, Austria. The IAEA has been in talks with Iran over extending the agency's monitoring program. Meanwhile Iranian and international representatives have been in talks in recent weeks in Vienna over reviving the JCPOA Iran nuclear deal. (Photo by Michael Gruber/Getty Images)

VIENNA, AUSTRIA - MAY 24: The flag of Iran is seen in front of the building of the International Atomic Energy Agency (IAEA) Headquarters ahead of a press conference by Rafael Grossi, Director General of the IAEA, about the agency's monitoring of Iran's nuclear energy program on May 24, 2021 in Vienna, Austria. The IAEA has been in talks with Iran over extending the agency's monitoring program. Meanwhile Iranian and international representatives have been in talks in recent weeks in Vienna over reviving the JCPOA Iran nuclear deal. (Photo by Michael Gruber/Getty Images)

Իրանի ԱԳՆ բողոքի նոտան՝ Արցախում անցկացված ՏՀԿ գագաթնաժողովի հռչակագրում տեղ գտած Հայաստանին վերաբերող ձևակերպումների համար

20/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Թեհրանում հավատարմագրված   Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) քարտուղարությանը՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի Հանրապետության  կողմից  Ստեփանակերտում անցկացված ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի  հրապարակման կապակցությամբ եւ պահանջել շրջանառության մեջ դրված  փաստաթղթում կատարել անհրաժեշտ շտկումներ՝ Հռչակագրի տեքստը համապատասխանեցնելով գագաթնաժողովի իրական բովանդակությանը։  

Ադրբեջանի Հանրապետության կողմից ՏՀԿ գագաթնաժողովը սեփական նպատակներին ծառայեցնելու վարքագիծն է  քննադատել  իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմին, եւ   ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված  irdiplomacy  կայքում ներկայացրել է իր հետեւյալ նկատառումները՝ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չի ընդունում հարեւան երկրների, այդ  թվում՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կառավարության էթնիկ քաղաքականությունը եւ տարածքային նկրտումները, որոնք ներկայացվում են կեղծ ու մտացածին  եզրույթներով (օրինակ,  Հայաստանը՝ «Արեւմտյան Ադրբեջան?»),  այլեւ խստորեն դատապարտում է նման վարքագիծը։

Թեհրանն ամենաբարձր մակարդակով հայտնել է իր անհամաձայնությունը  կեղծ «Զանգեզուրի» միջանցքին (ՆԱՏՕ-ի թյուրքական միջանցք) եւ անգլոսաքսոնյան ճակատի աշխարհաքաղաքական նկրտումների նկատմամբ, որոնց հովանավորներից է Իլհամ Ալիեւը, այնպես էլ դեմ է Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային պահանջներին՝ այսպես կոչված՝ «հայերի կողմից  վտարված» ադրբեջանցիների վերադարձի պահանջներին։

 է նշել, որ ինչպես որոշ ադրբեջանցիներ 1988-ից վտարվել են Հայաստանից, այնպես էլ ավելի քան 500,000 հայեր ստիպված են եղել լքել  Բաքուն, Գյանջան, Շամախին, Սումգայիթը, Շամքիրը, Բարդան  եւ այլ քաղաքներ։

Միայն, ավելի քան 50,000 հայերի բնակարանները Բաքվում հանձնվել են Ուզբեկստանից Ադրբեջան տեղափոխված ազերիներին։

Հայերի սեփականության իրավունքները կոպտորեն խախտվել են։ Ուստի, այս հարցը պետք է լուծվի փոխադարձության սկզբունքից ելնելով՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակում։

Բաքվի կողմից այս   թեմայի շահարկումը  վկայում է նրա տարածքների նկատմամբ շարունակական պահանջատիրական  քաղաքականության մասին, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանի՝ ներառյալ Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համար։

  1. Իրանի նախագահի՝ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը ՏՀԿ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ Բաքու կատարած նրա ոչ արդյունավետ  այցից (մայիսի 27-ին) կարճ ժամանակ անց, ոչ մի պարագայում  չի նշանակում, որ  Թեհրանը ընդունում է Արցախում (Ղարաբաղում) 2023 թվականից իրականացվող էթնիկ զտումները, որի հետեւանքով ավելի քան 120,000 էթնիկ հայեր տեղահանվել են, իսկ տարածքը դարձել է սիոնիստական ռեժիմի չարաշահումների գործիք։

Իրանը՝ հավատարիմ մնալով հեղափոխության առաջնորդի ուղեցույցների նկատմամբ,  հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միաժամանակ աջակցում է արցախահայերի վերադարձի իրավունքին, նրանց կրոնական, մշակութային ու գույքային իրավունքների պահպանմանը, ինչպես նաեւ միջազգային նախաձեռնություններին՝ այդ թվում Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը, Միջազգային քրեական դատարանում Բաքվի դեմ հարուցված գործի քննությանը եւ 2023 թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, որը դատապարտում է Ղարաբաղում էթնիկ զտումները։

  1. Ադրբեջանի կողմից ի նպաստ սիոնիստական ռեժիմի ընդունված ՏՀԿ գագաթնաժողովի աշխատանքներն ամփոփոխղ հայտարարության բովանդակության միտումնավոր խեղաթյուրումը  եւս մեկ անգամ ցույց է տալիս,  թե ինչպես Բաքուն,  Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, կանգնած է սիոնիստական ռեժիմի կողքին՝ վերջերս Իրանի դեմ հրահրված լայնածավալ պատերազմի ընթացքում։  Սա նաեւ հաստատվում է  այն իրողությամբ, որ պատերազմի 12 օրերի ընթացքում Բաքուն հրաժարվեց դատապարտել Իրանի դեմ ռազմական ագրեսիան  եւ դրա փոխարեն օգտագործեց «ռազմական գործողություն» ձեւակերպումը։

Պատերազմից հետո նույնպես  Բաքուն հրաժարվեց Ստեփանակերտում անցկացված ՏՀԿ-ի գագաթնաժողովի Հռչակագրում ներառել  Իսրայելի ագրեսիան դատապարտող ձեեւակերպումը։  Սա հստակ ապացույց է, որ Բաքուն իրականում աջակցում է Իսրայելի ռազմական գործողություններին Իրանի դեմ, այդ թվում՝ իր տարածքում ավելի քան հինգ  ռազմակայան տրամադրելով իսրայելական անօդաչու սարքերի ու կործանիչների համար, որոնք հարձակվել են Թավրիզի, Թեհրանի եւ Իրանի հյուսիս-արեւմտյան հատվածների վրա։

  1.  Գագաթնաժողովների աշխատանքներն  ամփոփող  համատեղ հայտարարությունները  պետք է ընդունվեն կազմակերպության բոլոր անդամների համաձայնությամբ։ Բաքուն խախտել է նաեւ այս սկզբունքը։  

Անհրաժեշտ է հիշել  3+3 ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Իրան, Ռուսաստան, Թուրքիա) նախարարների մակարդակով 2023 թ. հոկտեմբեր  ամսին   Թեհրանում անցկացված հանդիպումը, որի ժամանակ, հաշվի առնելով միջոցառման բոլոր մասնակիցների ցանկությունը, Իրանն ստիպված եղավ փաստաթղթից հեռացնել Գազայում ցեղասպանությունը դատապարտող հատվածը։  

  1. Ադրբեջանի Հանապետությունը պարտավոր է ՏՀԿ փաստաթղթերում եւ կայքում հրապարակել «Խանքենդիի հռչակագրի» վերաբերյալ Իրանի բողոքը, ինչպես նաեւ այդ մասին տեղեկացնել կազմակերպության բոլոր անդամներին։ Հակառակ դեպքում, Իրանը պետք է օգտագործի ՏՀԿ-ի իրավական մեխանիզմներն ու Բաքվի նկատմամբ նախաձեռնի պատժիչ միջոցառումներ, օրինակ՝ ձայնի իրավունքի կասեցում կամ անդամակցության սառեցում»։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սկսվում է «Ուսապարկ 2» միջոցառումը, որի նպատակն է վերջնականապես խարխլել Եկեղեցու հիմքերը

Հաջորդ գրառումը

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգեւոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիեւի վերջին բարբաջանք-հոխորտանքներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին՝ որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգեւոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիեւի վերջին բարբաջանք-հոխորտանքներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական