Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ընդգծել է Հնդկաստանի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումը` Հնդկաստանի ռազմածովային ուժերին հրավիրելով մասնակցելու «Ծովային անվտանգության գոտու» համատեղ զորավարժություններին, որոնք ամեն տարի անցկացվում են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի կողմից:
Նյու Դելիում Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպման ժամանակ Աշտիանին երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական և հարգալից։
Իրանի պաշտպանության նախարարն ասել է, որ միայն փոխգործակցության միջոցով կարելի է դիմակայել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին։
Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել և ամրապնդել պաշտպանական և ռազմական համագործակցությունը Հնդկաստանի զինված ուժերի հետ։