Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը մասշտաբային պատասխան հարված է պատրաստում Իրաքի տարածքից. Իսրայելի հետախուզություն

01/11/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը ծրագրում է մոտ օրերս Իրաքից լայնածավալ հարձակում իրականացնել Իսրայելի վրա։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իր իսրայելցի աղբյուրներին։

«Իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի Իրաքի տարածքից՝ մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների օգտագործմամբ», նշել է աղբյուրներից մեկը։

Axios-ը չի հստակեցնում, թե կոնկրետ ով կիրականացնի այդ հարվածներն Իրաքից. այդ երկրում գործում են իրանամետ շիա կիսառազմական ուժեր։

Իր հերթին CNN-ը, վկայակոչելով իրանցի իր բարձրաստիճան աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը ծրագրում է «վճռական և ցավոտ» պատասխան տալ Իսրայելին, և դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։

Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով իրանցի չորս զինվոր է զոհվել։ Այս հարվածն իրականացվել է՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա շուրջ 200 հրթիռի արձակման։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ Իսրայելը սխալ է գործել՝ անցյալ շաբաթ Իրանի վրա հարձակվելով, և որ Իրանի պատախանը «տարբեր կլինի ցանկացած սցենարից», որ Իսրայելը կարող է սպասել։ Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդի աշխատակազմի ղեկավար Մոհամմադի Գոլպայեգանին հոկտեմբերի 31-ին al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել է, որ Թեհրանի պատասխանը «հստակ է»։ Նրա խոսքով՝ Իրանի պատասխանը կլինի ուժեղ և «մեր թշնամուն կստիպի զղջալ» իր հարձակման համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ է անցկացրել

Հաջորդ գրառումը

COP17-ը կանցկացվի Հայաստանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

COP17-ը կանցկացվի Հայաստանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական