Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զոհվել է. այս մասին հայտնել է նրա գրասենյակը Telegram-ալիքով։
– «Ես՝ Աստծո ծառաս, վերամիավորվեցի Աստծո հետ», — ասված է հայտարարության մեջ։
Նախօրեին Թեհրանին հասցված հարվածի ժամանակ Լարիջանիի սպանության մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Լարիջանին թիրախ է դարձել ամերիկյան և իսրայելական ուժերի իրականացրած ավիահարվածի արդյունքում: Հարվածը հասցվել է Թեհրանի Պարդիս թաղամասում գտնվող նրա դստեր տան ուղղությամբ, սակայն նրա դստեր վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրա հետ միասին սպանվել են որդին՝ Մորթեզա Լարիջանին, քարտուղարության անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալիրեզա Բայաթը, ինչպես նաև անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ:
Պատերազմի օպերատիվ մակարդակում մենք ականատեսն ենք հետախուզական լուրջ աշխատանքի և հնարավորությունների, որոնց տիրապետում է Իսրայելը: Սակայն այս պահին հաջողությունը միայն օպերատիվ մակարդակում է, և ոչ ռազմավարական:
Արա Պողոսյան, քաղաքագետ





