Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելին Սիրիայի դեմ գրոհների պատճառով, տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը եւ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը եռակողմ Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացի շրջանակում հանդիպում են ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարները դատապարտել են իսրայելական ուժերի գրոհները Սիրիայի դեմ եւ դրանք անվանել միջազգային օրենքների ակնհայտ խախտում։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի՝ Ահմադ Մուհամադ Ֆահդի սպանության մասին Սիրիայի հարավին հասցված հարվածի հետեւանքով։